Նաստյա Իվլեևան ամուսնալուծությունից երկու տարի անց հրաժարվել է ամուսնու ազգանունից

Օրերս հայտնի դարձավ, որ բլոգեր Նաստյա Իվլեևան փոխել է իր ազգանունը նախկին ամուսնուց՝ Էլջեից ամուսնալուծությունից միայն երկու տարի անց, հայտնում է Mash-ը։

2019 թվականին հարսանիքի ժամանակ բլոգերը պաշտոնապես դարձել է Անաստասիա Վյաչեսլավովնա Ուզենյուկ, ըստ փաստաթղթերի, և ընդամենը մի քանի օր առաջ՝ 2023 թվականի դեկտեմբերի 13-ին, նա վերադարձրել է իր ազգանունը։

Հիշեցնենք, որ Նաստյա Իվլեևայի և ռեփեր Էլջեի ամուսնությունը տևել է մոտ երկու տարի։ Սակայն 2021 թվականի հուլիսին զույգը հայտարարեց իր բաժանման մասին։ Երիտասարդները երկար ժամանակ թաքցնում էին բաժանման պատճառը, սակայն երկար լռությունից հետո նրանք համատեղ հարցազրույց տվեցին, որից հետո պարզ դարձավ, որ դավաճանություն չի եղել։