Դերասանուհի Էլեն Ասատրյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է ամանորյա ֆոտոշարք, որին կից գրել է. «Ամեն տարի այս օրերին չեմ կարողանում հավատալ, որ նոր տարին այսքան մոտ է: Տպավորություն է, որ դեռ շա՜տ կա: Ուզում եմ արագ գլորել ձմեռը, որ ամառը շուտ գա: Այլևս չեմ դիմանում»:
Նշենք, որ այս շրջանում դերասանուհին նկարահանվում է «Մոխրոտի երազները» հեռուստասերիալում՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհուն:
Հիշեցնենք, որ ի սկզբանե այդ դերի համար ընտրված էր երիտասարդ դերասանուհի, մոդել Անժելիկա Մանուկյանը, որին հետագայում փոխարինել է Էլեն Ասատրյանը: