Կարմիր շրթներկ, վառ զգեստ․ Անահիտ Սիմոնյանի գրավիչ լուսանկարները

Երգչուհի, մոդելավորող Անահիտ Սիմոնյանը նոր, վառ կերպարով է հանդես եկել։ Երգչուհու միկրոբլոգում հրապարակված լուսանկարներում Անահիտը կրում է հայկական զարդանախշերով կարճ զգեստ՝ կարմիր գոտիով, կերպարը լրացնում է նույնքան վառ դիմահարդարումը՝ ընդգծված կարմիր շրթներկով։ Ի դեպ, Անահիտը կրում է «Anahit Simonyan Fafhion»-ի հավաքածուի նոր զգեստներից։ Անահիտի ինստագրամյան հետևորդները ևս դրական են գնահատել երգչուհու տեսքը։ «Ամենագեղեցիկ հայուհին», «Տիկնիկ», «Սիրում եմ ձեզ, ձեր կերպարը»,- գրել են դիզայների երկրպագուները։