Կատարվեց այն, ինչին ասյքան երկար ժամանակ սպասում էին Անաստասիա Զավորոտնյուկի երկրպագուները:
Գիտական ղեկավար և Ազգայի բժշկական հետազոտական նյարդավիրաբուժության կենտրոնի նախագահը՝ Ալեքսանդր Կոնովալովը, պատմել է, որ առաջին իսկ ախտանշնանների ժամանակ Անաստասիան դիմել է իրենց բժշկական կենտրոնին, ինչից հետո որոշել է բուժում ստանալ Գերմանիայում: Բժշկի պնդմամբ՝ դերասանուհին այնտեղ հաջող վիրահատություն է տարել:
«Վիրահատությունը կարևոր է, սակայն այն բուժման հիմնական մասը չէ: Դրանից հետո անհրաժեշտ է լրացուցիչ բուժում: Ուռուցքի հեռացումից հետո պարտադիր է ճառագայթային թերապիա ևհատուկ դեղորայք, որը նախատեսված է հենց այդ ուռուցքի համար: Դեղորայքը բավականին թանկ արժե»,- պատմել է բժիշկը:
Բժիշկը ցավով նշել է նաև, որ ուռուցքի այդ տեսակն ամենաբարդերից է և կարել է ասել, անբուժելի տեսակներից է:
Ակադեմիկը պատմեց, որ եզակի դեպքերում հնարավոր է լինում բուժել այն, սակայն այդ դեպքում կարևոր դեր ունի հիվանդի գենետիկան:
Գիոբլաստոման իրենից ներկայացնում է չարորակ ուռուցքների մի քնաի տեսակ, որոնցից ոմանք շատ զգայուն են քիմիաթերապիայի և այլ դեղորայքների նկատմամբ:
Անաստասիա Զավորոտնյուկը, ով օրեր շարունակ գտնվում էր կոմայի մեջ և միացված էր արհեստական շնչառության սարքին, այսօր ուշքի է եկել և սկսել է ինքնուրույն շնչել: Հայտնի դերասանուհի, «Իմ չքնաղ դայակը» սերիալի հերոսուհի Անաստասիա Զավորոտնյուկի առողջական վիճակը ծայրահեղ էր։
Դերասանուհու ընտանիքը շարունակում է պահպանել լռություն և հրաժարվում է լրատվամիջոցներին որևէ ինֆորմացիա տրամադրել: