«Պատվից առավել» հեռուստանախագիծը Հայաստանից հաղթող է ճանաչվել «ՏԵՖԻ-Համագործակցություն» մրցույթին։
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի է ունեցել «ՏԵՖԻ-Համագործակցություն» 9-րդ միջազգային հեռուստատեսային փառատոնի պարգևատրման արարողությունը, որտեղ ներկայացված էր նաև Հայաստանը։ Բելառուսը, Ղազախստանը, Լատվիան, Ռուսաստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան, Էստոնիան, Ադրբեջանը նույնպես մասնակցել են այս փառատոնին: Փառատոնը հետապնդում էր մեկ ընդհանուր նպատակ՝ ձևավորել միասնական տեղեկատվական տարածք ԱՊՀ երկրների և Վրաստանի, Բալթյան երկրների տարածքում: Հաղթողներին ընտրել է փորձագետների խորհուրդը, որի կազմում հայտնի հեռուստապրոդյուսերներ, կինոգետներ ու հաղորդավարներ էին:
Հաղթողների կազմում էին նաև «Թոշնած ծաղիկներ» (Ադրբեջան), «Ավտոդպրոց» (Բելառուսիա), «6-րդ դիրք» (Ղազախստան), «Ամեն ինչ նորովի» (Լատվիա), «Տնային կալանք» (Ռուսաստան), «Սովորական կին» (Ռուսաստան) ,«Ոչ մի քայլ հետ» (Ուկրաինա) հեռուստանախագծերը:
Փառատոնում «Պատվից առավել» (Արմենիա TV) հեռուստասերիալից բացի ներկայացվել են նաև «Քաոս» և «Ժիրայր Գլենց»(Հայաստանի հանրային հեռուստաընկերություն) հեռուստասերիալները :
«Պատվից առավել» հեռուստանախագծի ռեժիսոր Ելենա Արշակյանը մասնակցության հրավեր է ստացել, երբ իր հեռուստասերիալը տեսել են ռուսերեն լեզվով:
«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել այս փառատոնին: Նախ ես ծանոթացել եմ բազում մարդկանց հետ և ինձ շատ հետաքրքիր է լինել այստեղ: Ես շատ ուրախ կլինեմ, եթե այս սերիալը դիտեն իմ գործընկերներն ու գնահատեն այն: Մեր սերիալը յուրահատուկ է։ Այն պատվի մասին է: Հայաստանում շատ են արժևորում մարդու պատիվը, ընտանիքի պատիվը: Պատիվը և սերն առաջին հորիզոնականում են։ Մենք սերիալում խոսում ենք նաև հայկական ավանդական ծեսերի մասին, որոնք աշխարհում արդեն չկան »,- ասել է Ելենա Արշակյանը:
Իր հերթին «Առաջին ալիքի» հեռուստանախագծերի տնօրեն Թերեզա Քարիմյանը պատմել է, որ «Քաոս » հեռուստասերիալի ստեղծումից հետո, երեխաները տարվել են ընթերցանությամբ: Այն նկարահանվել է Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն վեպի մոտիվներով։ Գիրքը հրատարակվել է 1898թ-ին։ Հեռուստասերիալը բաղկացած է եղել 16 սերիաներից: Հայաստանի ներկայացրած հաջորդ հեռուստասերիալը «Ժիրայր Գլենցն» է, որը հիմնված է Արմեն Մկրտիչի համանուն վիպակի վրա։ Սցենարը հնարավորինս մոտեցված է սկզբնաղբյուրին։
«Քաոս» հեռուստասերիալը հայ գրականության դասական ստեղծագործություններից է, իսկ «Ժիրայր Գլենցը» շատ հետաքրքիր սցենար ունի: «Քաոս»-ից հետո բազմաթիվ երիտասարդներ սկսել են դպրոցական ծրագրով վերընթերցել Ալեքսանդր Շիրվանզադեի ստեղծագործությունները»,- ասել է Քարիմյանը:
Հայտնի հայ պրոդյուսեր Արման Միտոյանը, ով ներկայացնում էր մրցույթին «Քաոս» նախագիծը, պատմել է՝ ինչու է գրական ստեղծագործությունների էկրանավորումը մեր ժամանակներում այդքան պահանջված. «Մենք շատ ուրախ ենք այս միջազգային մրցույթին մասնակցելու համար: Ծրագրին մասնակցելը հնարավորություն է տալիս պրոֆեսիոնալ առումով հասնել անհրաժեշտ մակարդակի, կատարելագործել հեռուստասերիալներ ստեղծելու հմտությունները: Կստանանք մենք մրցանակ, թե ոչ՝ դա կարևոր չէ: Կարևորը մասնակցությունն է: Մեզ համար սա կարևոր պրոֆեսիոնալ հարթակ է, որին մենք ձգտում ենք հասնել»- պատմել է պրոդյուսերը:
Հայաստանում շատ են նոր հեռուստասերիալները, որոնք հետաքրքրում են հեռուստադիտողների և որոնց յուրաքանչյուր սերիայի հանդիսատեսը սպասում է անհամբերությամբ: «Քաոս»-ը շատ հայտնի էր հայկական հեռուստատեսության եթերում: Շարունակությունը չի նկարահանվելու, բայց պրոդյուսերը լի է նոր ուժերով ու մտահաղացումներով, որոնք կիրականացնի նոր նախագծերում: Նա չի բացառում, որ կրկին կստեղծի սերիալ դասականների ստեղծագործությունների հիման վրա:
Մինչ այդ Մոլդովայի նախագահը շնորհակալություն է հայտնել, որ նման կարևոր միջոցառումը կազմակերպվել է հենց Քիշնևում: Հիշեցնենք, որ մասնակիցների համար նախատեսված էր ուսուցողական հագեցած ծրագիր՝ քննարկումներով ու կլոր սեղաններով, որոնց ժամանակ խոսվել է ժամանակակից հեռուստատեսության ունեցած խնդիրների և մասնակիցների աշխատանքների մասին: