Այժմ Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դուստրը՝ մոդել և դերասանուհի Դևա Կասելը, ակտիվորեն նվաճում է համաշխարհային պոդիումն ու կինոն։ Վերջերս նա նոր ֆոտոշարքի է մասնակցել 2000-ականների գլամուրային փոփ աստղի կերպարով։
Այնուամենայնիվ, երկրպագուները զարմացել են՝ տեսնելով, որ մոդելը նախ՝ երկար շեկ մազերով է, իսկ հետո՝ համարձակ կապույտ վարսերով:
Հիշեցնենք, որ Դևան այժմ ակտիվորեն համագործակցում է հայտնի ապրանքանիշերի հետ՝ իր մասնակցությամբ համալրելով ամսագրերի շապիկների թիվը։ Վերջերս տված հարցազրույցում նա ասել է, որ մանկուց իրեն տեսնում է որպես մոդել և երբեք չի պլանավորել դերասանուհի դառնալ։ «Ես գիտեի, որ ցանկանում եմ աշխատել նորաձևության ոլորտում իմ կյանքի ինչ-որ պահի, բայց հաստատ չէի սպասում, որ այդքան շատ կսիրեմ այն և կկարողանամ լավ վաստակել դրանից»,- կիսվել է նա:





