Երգչուհի Լուսիի 1-ամյա որդու ծննդյան խնջույքն ու գեղեցիկ լուսանկարները

Երգչուհի Լուսիի (Լուսինե Աղաբեկյան) և ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի որդին երեկ դարձավ 1 տարեկան։ Ծնողները փոքրիկ Նոյի համար հետաքրքիր տարեդարձ էին կազմակերպել։ Տոնական տորթն ու մյուս բոլոր աքսեսուարները տիեզերքի թեմատիկայով էին:

Մինչև երեխայի լույս աշխարհ գալը ամուսինները Լուսիի հղիության փաստը գաղտնի էին պահում, սակայն փոքրիկին հանրությունից թաքցնել չեն փորձել, Արամայիսը որդու ծննդյան հենց հաջորդ օրը  իր սոցցանցերում հրապարակել է Նոյի առաջին լուսանկարը։

Հիշեցնենք, որ Արամայիսն ու Լուսին ամուսնացել են 2012 թվականին: Նոյը Լյուսիի առաջին երեխան է, իսկ Արամայիսի` երկրորդ: Առաջին ամուսնությունից Արամայիսը դուստր ունի: