«Նրան պետք է շուտ ձերբակալեին». Բրեդ Փիթը զայրացած է

Օրերս դերասան Բրեդ Փիթն իր հարցազրույցներից մեկում խոսել է Հարվի Վայնշեյնի մասին՝ խոստովանելով, որ տարիներ առաջ մեծ կոնֆլիկտ է ունեցել նրա հետ:
Փիթի նախկին սիրեցյալը՝ Գվինեթ Փելթրոուն, այդ ժամանակաշրջանում համագործակցում էր Վայնշտեյնի հետ:
Նկարահանումներից մեկի ընթացքում Հարվին խնդրել է Գվինեթին առանձնանալ՝ պատճառաբանելով, որ իրեն դուր չի գալիս նրա դերասանական խաղը: Սակայն երբ նրանք առանձնացել են Վայնշեյնը սեռական ոտնձգություններ է կատարել դերասանուհու նկատմամբ: Գվինեթը մի կերպ է ազատվել ռեժիսորի ճանկից և հեռացել է նկարահանման հրապարակից: Այդ ամենի մասին դերասանուհին պատմել է իր սիրեցյալին՝ Փիթին, ով էլ կապվել է Հարվիի հետ և սպառնացել նրան ոստիկանության ձեռքը հանձնել:

Վայնշտեյնի անվան հետ կապված մի շարք սկանդալներից հետո, Բրեդը միայն հիմա է խոսել տարիներ առաջ կատարվածի մասին:
«Նրան պետք է շուտ ձերբակալեին: Այդ ամենն այն աղջիկների մեղքն է, ովքեր լռել են և վախեցել»,- հայտարարել է Բրեդը:
Սակայն դերասանի այս պատմությունը դարձել է երկրպագուների դժգոհության պատճառը:
Շատերը կարծիք են հայտնել, որ եթե Բրեդ Փիթը դեռ այն ժամանակ այս մասին տեղյակ պահեր օրինապահ մարմիններին, շատ տուժած աղջիկներ չէին ենթարկվի նման սթրեսի ու խայտառակության: