«Քո և հայրիկի սերն ինձ համար լավագույն օրինակն է»․ Անահիտ Սիմոնյանը հրապարակել է տեսանյութ՝ շնորհավորելով մայրիկի տարեդարձը

Ոճաբան և երգչուհի Անահիտ Սիմոնյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է մայրիկի հետ տեսանյութ՝ շնորհավորելով նրա տարեդարձը:

«Իմ սիրուն մայրիկ, բարի և իմաստուն, շնորհավորում եմ տարեդարձդ։ 2023-ը 20 տարի անց վերամիավորեց քեզ և հայրիկին ու ինձ համար չկա ավելի մեծ երջանկություն, քան ձեզ միասին տեսնելը՝ ինչպես եք միմյանց սիրում և երջանկացնում ամեն օր։ Այժմ իմ հոգին հանգիստ է ձեզ համար։ Կյանքում լինում են տարբեր իրադարձություններ, բայց կարևոր է՝ բարին հաղթի չարին, իսկ ես դրանում կասկած չեմ ունեցել։ Փայլիր աստղերից վառ։ Ձեր սերն անցել է պատերազմ և խաղաղություն և եկել է պահը, որ վայելեք կյանքը։ Քո և հայրիկի սերն ինձ համար լավագույն օրինակն է»,- գրել է երգչուհին։