61-ամյա Ալեք Բոլդուինի և նրա 35-ամյա կնոջ՝ Հիլարիի ընտանիքը համալրվելու է։ Դերասանի կինը իր Ինստագրամում հայտարարել է հղիության մասին։ Մի քանի ամսից լույս աշխարհ կգա զույգի 5-րդ համատեղ երեխան։
Հիլարին նաև տեսանյութ է հրապարակել սոցցանցերում՝ ցույց տալով պտղի սրտի աշխատանքը և պատմել, որ հղիության առաջին շաբաթների ընթացքում իրեն վատ է զգացել։
Հիշեցնենք, որ հինգ ամիս առաջ ամուսինները կորցրեցին իրենց դեռ չծնված երեխային։ Այս անգամ էլ Հիլարին բացեյբաց հայտարարել է, որ ցանկանում է հանգիստ կրել և ունենալ երախային ու խոսքն ուղղելով ԶԼՄ-ներին՝ խնդրել, որ պապարացիները իրենից հեռու մնան։
Զույգը ամուսնացել է 2012 թվականի հունիսին։