Օրերս շատ տհաճ միջադեպ է տեղի ունեցել Քիմ Քարդաշյանի ընտանիքում, երբ Քրիսն առանց զգուշացնելու որոշել է այցելել դստերը։ Երբ նա հայտնվել է տան բակում նրան գողի տեղ դնելով՝ Քիմի թիկնոզորը գետին է գցել։ Արդյունքում Քրիս Ջենների համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել։
Տեղի ունեցածի մասին Քիմն իմացել է, երբ իր ընկերոջ՝ Ջոնաթան Չեբանի հետ մեքնայի մեջ է եղել։ Նրան զանգահարել է քույրը՝ Քլոեն, և խնդրել է շտապ տուն վերադառնալ։ Քույրը պատմել է, որ մոր համար բժիշկ է կանչել, ով սկսել է բղավել ցավից։
«Աստված իմ, Քիմ քո ողջ թիկնազորը հարձակվել է մայրիկի վրա։ Ես զանգահարել եմ 911, դա խելագարություն է», – հայտարարել է Քլոեն։ Հեռախոսազանգի ընթացքում լսվում է նաև Քրիսի ձայնը, ով Քիմին բողոքել է՝ ասելով, որ վնասել է պարանոցը։
Երբ Քիմը հասել է տուն Քրիսին արդեն պատգարակի վրա տեղափոխում էին շտապ օգնության մեքենա։ Քարդաշյանը տեսնելով վնասվածք ստացած մորը չի կարելի զսպել արցունքները։