«Բարով ես ծնվել, սիրում եմ քեզ». Լուիզա Ներսիսյանի շնորհավորանքը՝ Հրանտ Թոխատյանին

Երեկ հայ դերասան, մշակութային գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի 65-ամյակն էր, ինչի կապակցությամբ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ շնորհավորել են նրան:

Դերասանի կինը՝ դերասանուհի Լուիզա Ներսիսյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է համատեղ լուսանկար՝ շնորհավորելով նրան: 

«Բարով ես ծնվել: Առողջ ու հաջողակ լինես. սիրում եմ քեզ: Ամենալավ ամուսին, տաղանդավոր դերասան, մարդ, որը տոն է շատերի համար և անփոխարինելի ընկեր է երեխաների համար: Ուզում եմ՝ բոլոր նպատակներդ իրականանան, բոլորին ոգևորես քո դրական լիցքերով և նոր նախագծերով»,- գրել է դերասանուհին: