Եգոր Կրիդի նոր դաջվածքն ու գրավիչ մարմինը

Եգոր Կրիդի երկրպագուներն ասես հերթափոխով աշխատելիս լինեն, որպեսզի բաց չթողնեն երգչի ոչ մի հրապարակում՝ հեղեղելով այն ջերմ խոսքերով, հաճոյախոսություններով ու սիրո խոստովանություններով: Եգորն իր ինստագրամյան էջում հրապարակել է իր նոր դաջվածքի լուսանկարը խենթացնելով երկրպագուհիներին: Երկրպագուհիները նկատելով նաև երգչի արտացոլանքը հայելու մեջ՝ սկսել են քննարկել Կրիդի իդեալական կազմվածքը:
Լուսանկարը կարողացել է արժանանալ կես միլիոն հավանության և մի քանի հազար մեկնաբանությունների: Հիշեցնենք, որ Տիմատիի հետ համագործակցությունը դադարեցնելուց հետո Կրիդի վարկանիշը բավականին ընել էր: Երգիչը երկար ժամանակ պայքարեց, որպեսզի հետ վերադարձնի բեմական անվանումը, որը գնեց նրա միլիոնատեր հարազատներց մեկը:
Երգիչն արդեն սկսել է ներկայացնել նոր երգեր ու տեսահոլովակներ, սակայն շատերի կարծիքով նրա ներկայացրած երաժշտությունն ավելի որակով և ճաշակով էր Տիմատիի հետ համագործակցության օրոք: