Լուսինե Թովմասյանը հրապարակել է տեսանյութ՝ պատմելով ամուսնական կյանքի մասին

«Միսս Հայաստան 2003», «Վիցեմիսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն Ինստագրամի իր էջում խոսել է ամուսնական կյանքի մասին՝ հրապարակելով տեսանյութ, որին կից գրել է.

«11 տարի առաջ հենց այս օրը հանդիպել եմ քեզ: Այն հաճելի էմոցիաները, որոնք ես եմ զգացել այս տարիների ընթացքում, հնարավոր չէ բացատրել կամ չափել: Ուղղակի կասեմ, որ ես քեզ սիրում եմ»:

Նշենք, որ Լուսինեն և Արթուր Հովհաննիսյանն ամուսանցել են 2013 թվականի օգոստոսի 31-ին: Զույգը երկու երեխա ունի՝ դուստր և որդի: