Ռիհաննան նկարահանվել է ներքնազգեստի իր բրենդի՝ Savage X Fenty-ի գովազդային արշավում։ 35-ամյա երգչուհին Վալենտինի օրվա իր հավաքածուի թողարկմանն ընդառաջ ցուցադրել է նոր հավաքածուն:
Լուսանկարները տարածվել են երեք առանձին հրապարակումներով, որոնցից մեկը վերնագրված է. «Այսպես են վատ աղջիկներն անցկացնում Վալենտինի օրը: Ներկայացնում ենք Վալենտինի այս տարվա հավաքածուն»:
Նշենք, որ երգչուհին տևական ժամանակ է՝ հարաբերությունների մեջ է A$AP Rocky-ի հետ: Զուգն արդեն երկու երեխա ունի:



