Կիսամերկ Ռիհանան` ներքնազգեստի իր բրենդի գովազդային արշավում

Ռիհաննան նկարահանվել է ներքնազգեստի իր բրենդի՝ Savage X Fenty-ի գովազդային արշավում։ 35-ամյա երգչուհին Վալենտինի օրվա իր հավաքածուի թողարկմանն ընդառաջ ցուցադրել է նոր հավաքածուն: 

Լուսանկարները տարածվել են երեք առանձին հրապարակումներով, որոնցից մեկը վերնագրված է. «Այսպես են վատ աղջիկներն անցկացնում Վալենտինի օրը: Ներկայացնում ենք Վալենտինի այս տարվա հավաքածուն»:

Նշենք, որ երգչուհին տևական ժամանակ է՝ հարաբերությունների մեջ է A$AP Rocky-ի հետ: Զուգն արդեն երկու երեխա ունի: