Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար՝ պատմելով այս շրջանի մտորումների մասին:
«Սիրտդ տաք պահիր՝ մարդ: Սրտի մեջ Աստված ունեցողը չի սառի, չի տխրի և չի ատի՝ ինքն իրեն…համատարած ատելությունը մեր կամ ուրիշի սխալի ու մեր նկատմամբ՝ անձնասպանության տեսակ է: Մի ատիր քեզ. ներումը սեր է: Հա, հասունության լույսը միշտ չէ, որ գեղեցիկն ու լավն է ընդգծում, հաճախ թերին է տեսանելի սարքում, վատն ու քանդիչը, ցավն է խորացնում, բայց դա է հասունության գինը, որը վճարում ենք բոլորս՝ յուրաքանչն իր ձևով, կտրածի չափով ու զգացածի ուժով: Վճարում է մարդը, հասարակությունն ու անհատը. վճարում է աշխարհը: Փոփոխության գինը հաճախ անդառնալի կորուստն է, որի ցավը շատ է դեռ արձագանքելու քո մեջ, որի կերտած ճանապարհն անհանգստացնելու է դեռ երկար, որի ուղու վերջին՝ երբեք չգիտես որքան է մնացել: Աշխարհը չի խոստացել, որ քեզ հանգիստ է թողնելու, մա՛րդ, ոչ քեզ, ոչ սիրտդ, ոչ կյանքդ: Դրա համար եմ ասում. սիրտդ տաք պահիր, որ սերը գոնե մի անկյուն ունենա ապրելու: Երբ դեռ հասուն չէիր՝ բեռդ չէիր գիտակցում ու թվում էր՝ թեթև ես, վազում ես, ճախրում, իսկ հիմա, հասունությանդ հետ՝ առաջինը բեռդ ես զգում, գիտակցության բեռը…քո երազած կամ չսպասած փոփոխության բեռը: Գիտակցությունն ու հասունությունը երբեք հեշտ չեն տրվում. խորդուբորդ կյանքով միայն… ու անվերջ: Երիտասարդ ժամանակ՝ քայլելու պես հեշտ է ապրելը…մեծանալուն զուգահեռ՝ բեռն էլ է մեծանում ու ծանրանում ամբողջ ուժով ու քանդվում ենք՝ կարծելով, թե մեկընդմիշտ պիտի լուծած լինեինք հարցերը, մեկընդմիշտ լուծել՝ կյանքի բոլոր հարցերը ծիծաղելի է. չէ՜, մարդ, այդպես չի լինում: Մա՜րդ, մեծանալով ուզում ես աշխարհը փոխած տեսնել, բայց ոչ միշտ է այն փոխվում մեր կարծածով… ես կասեի՝ հակառակը. միակամ հա փչացնում ենք՝ մեր իսկ կամքով: Մարդ, որ ստեղծվել ես Աստծո պատկերով ու նմանությամբ (երևի)… քո ամեն մի հույզն ու ապրումը ոսկեթել են, հյուսիր ուրեմն քո սիրո ու հաջողության ոսկեթել գորգը՝ առանց թախծի, առանց ավերակվելու ու առանց սառելու. ոսկեթել պատմությունդ թող նոր հեքիաթ դառնա՝ իր ապրած փորձով հանդերձ: Նոր, երջանկաբեր էջերով պատիր կյանքդ ու թող Նոր տարում միայն երջանկությամբ փոխվենք, ոչ ցավով: Սիրտդ տաք պահիր,որ ներսում կյանքը շատ լինի. մահվան դեմ միակ միջոցը սերն է, Մա՜րդ: Աստծո ներկայությամբ է Սերը, որն էդքան հոգատար քեզ ստեղծել է տարբեր»: