Նախորդ տարի Արմենիա հեռուստաընկերության եթերը համալրվեց «Բոլոլա» սիթքոմով, որի մի շարք սերիաներ յութուբում հասցրել են հատել 1 մլն դիտումների շեմը:
Նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, հայտնել է՝ նախագծի 2-րդ եթերջաշրջանը եթերում կլինի մարտից, իսկ Tert.am Life-ի տեղեկություններով նկարահանումները մեկնարկելու են փետրվարին:
Նշենք նաև, որ նախագծի դերասանական անձնակազմը համալրվել է, մասնավորապես՝ Եվա Բաղդասարյանը, Բորիս Բաղդասարովը և Լևոն Սարգսյանը նկարահանվելու են նախագծի 2-րդ եթերաշրջանում: