«Ինձնով պայմանավորված չէր Վահեի բաժանվելը». Շուշաննա Թովմասյանը՝ ամուսնության և հոր կորստի մասին

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը հյուրընկալվել է Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդաշարին և պատմել երջանիկ ընտանիքի, տարատեսակ խոսակցությունների շրջանը հաղթահարելու, ամուսնու՝ ռեժիսոր Վահե Սայանի առաջին ամուսնությունից ծնված դստեր հետ իրենց հարաբերությունների, հոր կորստի մասին։ Այս մասին գրում է BRAVO.am-ը:

«Որոշեց ևս մեկ անգամ փորձել»

«Դժվար ապրուստ» սերիալի մեկնարկին 17 տարեկան էի, նույնիսկ ընկեր ունեի. ուսանողական տարիներն էին, սիրահարված էի։ Վահեն ամուսնացած էր։ Չէ, այդտեղ ոչ մի պատմություն չկար և չէր էլ կարող լինել։ Ուղղակի որոշեց ևս մեկ անգամ փորձել։ Մարդիկ ինչ-որ պատմություններ վերագրեցին՝ չհասկանալով, որ ամբողջ ինֆորմացիային չեն տիրապետում, որը մենք պարտավոր չենք պատմել: Պետք էր պարզապես հեռավորություն պահել և ընկալել՝ հիմա այս մարդիկ միասին են։ Իսկ ես վստահ էի իմ ընտրության հարցում և պատրաստ էի կրել բոլոր բարդությունները, եթե անգամ սխալվեի։

Սայանի ավագ դստեր մասին

Որեւէ խոսակցություն մեզ վերագրվող ասեկոսեների մասին չենք ունեցել, ամեն ինչ շատ պարզ էր, հասկանալի։ Միակ խոսակցությունը, որ եղել է, այն էր՝ Վահեն ունի երեխա, եւ արդյո՞ք ես ինձ հարմար եմ զգում այդ իրականության հետ։ Երբեւէ որեւէ խնդիր չեմ ունեցել Յանայի հետ։ Ժամային գոտիների տարբերությունն ու իմ երեխաների փոքր լինելն այնքան էլ չեն նպաստում, որ իրենք ամեն օր շփվեն, որովհետեւ մինչեւ մեկն արթնանում է ու դասի գնում, մյուսներն արդեն քնում են։ Բայց, իհարկե, տարիների ընթացքում ամեն ինչ կընկնի տեղը. երեխաները կմեծանան ու կհասկանան, որ Հայաստանում քույրիկ ունեն։

«Եթե պապան լիներ․․․»

Նախկինում էլի եմ խոսել այն մասին, որ մայրս, եղբայրս այնքան էլ չէին ուզում, որ սերիալներում նկարահանվեի, բայց հիմա մտածում եմ՝ եթե պապան լիներ, գուցե ասեր՝ «Աղջիկս ոնց ուզում է, այդպես էլ պիտի լինի»։ Կարող է եւ ինքն առաջինն ասեր. «Իմ աղջիկը չի նկարահանվելու», չգիտեմ։ Հարսանիքիս ժամանակ պապայի հետ տանգոն, որ կարող էինք պարել, շատ սիրուն երեւույթ է, ու կուզեի՝ լիներ։ Իսկ փոքր տարիքում սովորել եմ կառավարել էմոցիաներս ու ավելի սթափ դատել. ուղղակի հասկացել եմ՝ իմ պապան մահացել է։

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.