Օրվա թիվը. Քանյե Ուեսթը 850 հազար դոլար արժողությամբ տիտանե պրոթեզ է տեղադրել

Քանյե Ուեսթը չի դադարում զարմացնել մեզ… Ռեփերն իր բաժանորդներին ասել է, որ ատամների վրա տիտանե պրոթեզ է տեղադրել։

Աստղն Ինստագրամ սոցցանցի Stories-ում հրապարակել է իր նոր «ատամների» լուսանկարը, իսկ հետո իրեն համեմատել Jaws-ի չարագործի հետ։ Իրոք, նույն մարդը… Համացանցում անմիջապես սկսել են քննարկել, որ Քանյեի ատամները հեռացրել են դրա համար, բայց աստղի ատամնաբույժը հերքել է այս տեղեկությունը. «Նա դեռ ունի ատամների ամբողջական հավաքածու: Առողջ և երջանիկ»։ Daily Mail-ը հայտնել է, որ նման պրոթեզների տեղադրումը ռեփերին արժեցել է 850 հազար դոլար:

Անկեղծ ասած, մենք արդեն սովոր ենք Ուեսթի կնոջ մերկ տեսքին, հիմա էլ ստիպված կլինենք համակերպվել տիտանի ատամների հետ… Հիշենք, որ ռեփերի և իր նախկին գործընկեր Բիանկա Ցենսորիի սիրավեպի մասին լուրերը հայտնվեցին տարեսկզբին։ Կինը աշխատել է ռեփերի Yeezy ընկերությունում՝ որպես ճարտարապետական ​​բաժնի ղեկավար։