Նազենի Հովհաննիսյանի և Ավետ Բարսեղյանի ջերմ լուսանկարը

Հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը վերադարձել է իր աշխատանքային առօրյային։ Նա օրեր առաջ լուսանկարներ էր տեղադրել իր միկրոբլոգում, որոնցում հաղորդավարուհին Արմենիա հեռուստաընկերությունում էր։

Ժամեր առաջ էլ Նազենին իր Ինստագրամում լուսանկար է տեղադրել երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանի հետ։ Լուսանկարում Ավետը համբուրում է Նազենիի այտը, հաղորդավարուհին նկարն արել է իրենց ընկերներից մեկի հարսանեկան արարողության ժամանակ։ «Իմ լավ, հարազատ ընկերոջ` Ավետի հետ ամուսնացնում ենք մեր երիտասարդ ընկերներին: Թող Տաթևը Քաջիկին տա թև, իսկ Քաջիկը` քաջաբար պաշտպանի նրան։ Մի տեսակ հուզվում եմ ամեն անգամ․․․ շատ։ Սիրո քաղաք Երևան»,- լուսանկարին կից գրել է Նազենի Հովհաննիսյանը։