Լույս աշխարհ է եկել դերասանուհի Լիանա Հակոբյանի առաջնեկը (տեսանյութ)

Ծնվել է դերասանուհի Լիանա Հակոբյանի որդին: Դերասանուհին փոքրիկին Լեո անունն է տվել:
Այս մասին Լիանա Հակոբյանը հայտնել է ինստագրամի իր էջում:

Նշենք, որ Լիանա Հակոբյանը ամուսնացել է մեկ տարի առաջ, բայց մեծ արարողություն չի կազմակերպել:

Երեխայի սեռի պարզման արարողության ժամանակ Լիանան նշել էր, որ ցանկանում է որդի ունենալ, որին կանվանեն Լեո, իսկ դերասանուհու ամուսինը նշել էր, որ սպասում է աղջկա, որին կանվանեն Պենելոպե: