Լանա Դել Ռեյը գովազդել է Քիմ Քարդաշյանի SKIMS ապրանքանիշի նոր հավաքածուն (լուսանկարներ)

Ամերիկյան հեռուստաաստղ, ձեռներեց Քիմ Քարդաշյանը ներկայացրել է իր SKIMS ապրանքանիշի նոր հավաքածուն՝ նվիրված Սուրբ Վալենտինի տոնին:

15 սահմանափակ քանակությամբ նոր հավաքածուի շնորհանդեսը տեղի է ունեցել երեկ: 

Վալենտինի տոնի առթիվ ստեղծված այս հավաքածուն ներկայացրել է ամերիկացի հայտնի երգչուհի Լանա Դել Ռեյը:

Այս մասին իր էջում կիսվել է Քարդաշյանը՝ նշելով, որ «սրտերի թագուհի» երգչուհին իր ապրանքանիշի Վալենտինն է: