Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը, ովքեր ամուսնացել էին նախորդ տարվա օգոստոսին, նոր գեղեցիկ ֆոտոշարքով են հանդես եկել։ Լուսանկարների մի մասում զույգը գրկախառնված է, իսկ մյուսներում ժպտալով ու զրուցելով քայլում են։ Աննան գեղեցիկ, ծաղկավոր զգեստով է՝ կանաչ գոտիով և ամառային բարձրակրունկներով, որպես աքսեսուար կրում է փոքր, սև պայուսակ։ Իսկ նրա ամուսինը՝ Դավիթը, սև տաբատով և մոխրագույն պիջակով է։ Լուսանկարները հրապարակվել են ամուսնական զույգի սոցիալական էջերում։