Օրերս դերասանուհի Անի Երանյանի ծննդյան տարեդարձն էր, նա այս պահին բնակվում է ԱՄՆ-ում: Պրոդյուսեր Ելենա Արշակյանը դերասանուհուն հուզիչ անակնկալ է արել՝ մեկնելով ԱՄՆ: Պրոդյուսերը Երևանից մեկնել է ԱՄՆ դերասանուհու ծննդյան արարողությանը ներկա գտնվելու համար:
Ելենա Արշակյանը ինստագրամայն էջում հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է Անի Երանյանը անակնկալի գալիս և հուզվում տեսնելով իրեն: Տեսանյութին կից պրոդյուսերը գրել է. «Ու կան անփոխարինելի մարդիկ… իմս… Երանյանս.. Շնորհավոր ծնունդդ»: