Սուրեն Փահլևանյանի անակնալը՝ Մագա Հարությունյանին (տեսանյութ)

Դերասան, հաղորդավար Սուրեն Փահլևանյանը ավտոմեքենա է նվիրել դերասանուհի և բլոգեր Մագա Հարությունյանին: Զույգն ինստագրամյան իրենց էջերում հրապարակել է համատեղ տեսանյութ:

Նշենք, որ Մագա Հարությունյանը վերջերս «Liferoom» հաղորդման ժամանակ խոստովանել էր, որ ինքը և Սուրենն ամուսնացած են: Դերասանուհին նաև հավելել էր, որ ջերմ հարաբերություններ ունի Սուրենի ընտանիքի հետ: