Դերասան Բաբկեն Չոբանյանը, ով խաղում է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում և լսարանին հայտնի է տարբեր ֆիլմերում ու հեռուստանախագծերում ունեցած դերակատարումներով, ՀՀ վաստակավոր արտիստի կոչում է ստացել: Այս մասին տեղեկանում ենք president.am կայքից: Դերասանը նկարահնվել է նաև վերջերս մեծ էկրաններին բարձրացած «Անհայտ բաժանորդ» հայկական ֆիլմում։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Անկախության տոնի առթիվ, թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Բաբկեն Սամվելի ՉՈԲԱՆՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում»,- նշված է նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում: