Լրագրող, մոդել Անի Քոչարն ինստագրամյան իր էջում հրապարակել է ընտանեկան ֆոտոշարք՝ նորածին դստեր և որդու հետ, որին կից գրել է.
«Վերելքը դժվարին էր, բայց և նահանջել չէր կարելի: Նահանջել, կնշանակեր աշխարհափոխ լինել: Վերելքի ճանապարհին ինչեր ասես, որ չտեսա, բայց պետք էր շարունակել և ահա… համարում եմ իմ կյանքի ևս մեկ գագաթ գրաված:
Հ.Գ. իմ այս գիրքը ոգեշնչելու է հազարավոր կանանց. երբեք չհամարեք, թե ուշ է, թե ձեր երգը երգված է: Քանի դեռ ապրում եք, մեղեդին հնչում է, ձեզանից է նաև կախված, թե ինչ բալլադ կհյուսեք դրանից»: