Եզակի կադրեր. Կիրա Նայթլիին լուսանկարել են ամուսնու հետ

Կիրա Նայթլին գրեթե չի հայտնվում հանրության առաջ: Դերասանուհին նախընտրում է մասնավոր կյանք վարել՝ չնայած իր հայտնիությանը։ Սակայն երբեմն պապարացիներին հաջողվում է «բռնացնել» հոլիվուդյան աստղին։ Այսպես, նախորդ օրը նրան ամուսնու հետ լուսանկարել են զբոսանքի ժամանակ։

Իր արտաքինի համար «Կարիբյան ծովի ծովահենների» աստղն ընտրել է կարճ վերարկու՝ տեսքը լրացնելով մորթյա գլխարկով և ջինսով։ Իսկ նրա ամուսինը՝ Ջեյմս Ռայթոնը կրում էր կապույտ բաճկոն և սև տաբատ։

Հիշեցնենք, որ Կիրա Նայթլին և Ջեյմս Ռայթոնն ամուսնացել են 2013 թվականին։ Նրանք միասին մեծացնում են դուստրերին՝ Էդիին և Դալիլային։ Նախկինում դերասանուհին ասել էր, որ իր համար հեշտ չէ համատեղել աշխատանքը և մայրությունը։ «Ես հասկացա, որ ինձ պետք է երեք հոգի (խոսքը օգնականի մասին է), որպեսզի անեն այն, ինչ անում է ծնողներից մեկը, երբ աշխատում է լրիվ դրույքով»,- կիսվել էր հոլիվուդյան աստղը: Ոչ վաղ անցյալում դերասանուհին երկար հարցազրույց է տվել, որտեղ խոսել է «Կարիբյան ծովի ծովահենների», մայրության և ժողովրդականության մասին։