Անահիտ Կիրակոսյանը հրապարակել է արխիվային տեսանյութ՝ պատմելով կյանքից հեռացած ընկերների մասին

Օրերս կյանքից հեռացել է շոումեն, հաղորդավար Ալիկ Հակոբյանը և դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, որը մի շարք միջոցառումներ է վարել նրա հետ հրապարակել է արխիվային տեսանյութ՝ պատմելով կյանքից հեռացած ընկերների մասին:

«Այսպես ստացվեց, որ հենց հիմա լրացավ նաև 40 օր, որ ինձ հետ չկա Իմ Լուսինեն ֆիզիկապես չկա ու կարոտը սրտիս մեջ խեղդվելու աստիճան իմանում եմ մյուս ընկերոջս մահվան լուրը:Ալիկ, քո կողքին ես միշտ շքեղ ու պատրաստված եմ եղել .գործի բնույթն էր, բայց կիսվում եմ ամենամտերմիկ արխիվային վիդեոյով, երբ երգում ենք Լուսին: Լուսինեիս համար ու քեզ հետ միասին, իսկ Լուիզը ,քո Չքնաղ Լուիզը…քո հրաշք կինը մեր մեջտեղում … Լուիզս,ուժ քեզ, ուժ, համբերություն …չգիտեմ էլ ինչ ասեմ …անպատմելի ցավ է»,- գրել է դերասանուհին: