«Օսկարը» 2001 թ.-ից ի վեր առաջին անգամ կներկայացնի նոր անվանակարգ

Ամերիկյան «Օսկար» կինոմրցանակաբաշխությունը 2001 թվականից ի վեր առաջին անգամ նոր անվանակարգ է ներկայացնելու։ Variety-ի հաղորդմամբ, ապագայում ոսկե արձանիկներ կտրվեն նաև լավագույն քասթինգի համար։

«Քասթինգում նվաճումների համար» նոր անվանակարգը կհայտնվի 2026 թվականին, երբ մրցանակը կշնորհվի 98-րդ անգամ։ Մրցանակը կշնորհվի քասթինգի ղեկավարներին լավագույն ընտրություն կատարելու  համար:

«Քասթինգի ղեկավարները կարևոր դեր են խաղում կինոարտադրության մեջ», – ասել են  Ակադեմիայից։

kulturomania.ru-ն գրում է, որ վերջին անգամ «Օսկար» մրցանակաբաշխությանը նոր անվանակարգ էր հայտնվել 23 տարի առաջ։ Այն ստեղծվել է լավագույն անիմացիոն ֆիլմերի ստեղծողներին պարգևատրելու համար։
 

Աղբյուր` Panorama.am