Մասնագետը նշել է՝ որն է քնի ամենավնասակար դիրքը

Բժիշ-թերապևտ Գալինա Ակսյոնովան «Аргументы и Факты» թերթի հետ զրույցում նշել է, որ որովայնի վրա պառկած դիրքով քունը կարող է վտանգավոր լինել՝ առաջացնելով այտուցներ ու գլխացավեր։

Բժշկի խոսքով՝ նման դիրքն անբնական է մարդու ֆիզիոլոգիայի համար։ Բանն այն է, որ այդ դիրքով պառկելու դեպքում մարդու գլուխն անդադար թեքված է լինում, ինչի հետևանքով կարող են արյան հոսքի ու գլխուղեղը սնուցող անոթների հետ կապված խնդիրներ առաջանալ։ Այդ ամենի հետևանքով մարդը կարող է առավոտյան արթնանալ այտուցներով, ինչպես նաև աչքերի ու գոտկատեղի և պարանոցի մկանների լարվածությամբ։

Նման տհաճ խնդիրներից խուսափելու համար Ակսյոնովան խորհուրդ է տվել քնելուց առաջ մի քանի րոպե պառկել հարմար դիրքով, սակայն քուն մտնել արդեն կողքի վրա պառկած դիրքով։