Չենինգ Թաթումը կմարմնավորի հայտնի ավազակին

Չենինգ Թաթումը, ով հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Մաչոն և բոտանը», «Թանկագին Ջոն», «Երդում», կխաղա գլխավոր դերը McDonald’s-ի թալանողի մասին պատմող ֆիլմում։ Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստներն են Քըրք Գանը և Դերեկ Սիանֆրանսը («The Place Beyond the Pines», «The Light Between Oceans», «Valentine»): Նախագծի պրոդյուսերներն էին Դիլան Սելլերսը և Քրիս Փարքերը։ Roofman-ի թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ:

Ֆիլմը հիմնված է լինելու Ջեֆրի Մանչեսթերի իրական պատմության վրա, ով հայտնի է McDonald’s-ը թալանելով։ Նա տանիքից մտել է արագ սննդի ռեստորաններ, շեղել հաստատության աշխատակիցների ուշադրությունը, ապա դատարկել դրամարկղերը։ 2000 թվականին վերջապես կարողացել են նրան բռնել ու բանտ ուղարկել, բայց գողին հաջողվել է փախչել այնտեղից։ Նա երկար ժամանակ թաքնվում էր սուպերմարկետներում ոստիկաններից, սակայն ավելի ուշ նրան բռնել են խանութներից մեկում թողած մատնահետքերի շնորհիվ։

Ի դեպ, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քրեական կատակերգությունում եղբայրների դերում հանդես կգան Չենինգ Թաթումն ու Ռայան Ռեյնոլդսը։