«Փետրվարի 14-ը միայնակ եմ նշում». Գոհար Ավետիսյանը խոստովանել է, որ միայնակ է

Ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար և բյութի-բլոգեր Գոհար Ավետիսյանը Սուրբ Վալենտինի տոնի առթիվ տեսանյութ է հրապարակել Ինստագրամի իր էջում և խոստովանություն արել:

«Երբ մարմինդ Սոչիում է, իսկ հոգիդ՝ Փարիզում։

Փետրվարի 14-ը միայնակ եմ նշում, իսկ ընկերներս սենյակը զարդարել են փուչիկներով՝ տոնական տրամադրության համար։ Ես հարաբերությունների մեջ չեմ և դա կայֆ է, մենք ստեղծում ենք մեր տրամադրությունը, և ես ընտրում եմ տարբերակը՝ սիրել այս կյանքը ամեն օր, երբ բացում եմ աչքերս: Ես երջանիկ եմ, որովհետև ունեմ որդի, ծնողներ, եղբայրներ և քույր, ինչպես նաև զարմանալի միջավայր, որը միշտ եղել է իմ երևակայության մեջ։

Ես շնորհակալ եմ Աստծուն և Տիեզերքին այն ամենի համար, ինչ ունեմ և հավատում եմ, որ մի օր անպայման կհանդիպեմ իմ սիրուն, որն անպայման ինձ հետ կլինի մինչև վերջ։

Ինչպե՞ս եք նշում այս տոնը: Ո՞վ է հարաբերությունների մեջ և ով՝ ոչ: Եկեք կիսվենք մեկնաբանություններում»,- գրել է դիմահարդարը: