Գրիգոր Դանիելյանի չափազանց հուզիչ սիրո խոստովանությունը

Իր ինստագրամյան էջում Գրիգոր Դանիելյանը երկրպագուների հետ կիսվել է ռոմանտիկ ու ջերմ ընտանեկան լուսանկարով՝ շնորհավորելով կնուջը ամուսնության 11-ամյակի կապակցությամբ ու ևս մեկ անգամ նրան իրս իր սերը խոստովանելով:

«Մեր ընտանիքն այսօր դարձավ 11 տարեկան: Ընդամենը 11 տարի, իսկ ինձ թվում ա մի ողջ կյանք ենք ապրել միասին: Սիրում եմ Քեզ իմ կյանքի ուղեկից, իմ կես, իմ սեր:
Շնորհակալ եմ, որ Աստված կամեցավ հենց քեզ տեսնել իմ կողքին ու մենք արդարացրինք նրա բոլոր սպասումները:
Շնորհակալ եմ, որ մեր կյանքին նոր իմաստ ու գույներ տվեցին մեր որդիները ` Ալբերտոն ու Ռոբերտոն, մեր հարստությունները, որոնք ստիպեցին մեզ ապրել իրենց համար:
Տարիներն անցնում են, բայց մեր զգացմունքները մնում են նույն կարգավիճակում, և այդպես է լինելու միշտ»,- ընտանեկան ջերմ լուսանկարին կից նշել է Գրիգոր Դանիելյանը: