Jamiroquai խումբն անհամբերությամբ սպասում է Երևանում կայանալիք իր համերգին – Showbiz.am

Jamiroquai խումբն անհամբերությամբ սպասում է Երևանում կայանալիք իր համերգին

Աշխարհահռչակ  Jamiroquai խումբն անհամբերությամբ է սպասում Երևանում կայանալիք իր առաջին համերգին, որը տեղի  կունենա նոյեմբերի 6-ին՝ Silk Note Festival-ի շրջանակում:

«2019-ը հրաշալի տարի էր՝ լի հիասքանչ համերգներով: Առջևում բազում այլ իրադարձություններ կան: Մենք շատ-շատ ոգևորված ենք, որ նոյեմբերի 6-ին գալու ենք Հայաստան ու տեսնելու ենք մեր հայ երկրպագուներին ֆանտաստիկ 2801 տարեկան Երևանում: Անհամբերությամբ սպասում ենք մեր հանդիպմանը»,- նշում են Jamiroquai-ի արտիստները։ Այս մասին մենք տեղեկանում ենք Արմենպրեսից։

Jamiroquai-ի երևանյան համերգն անցնելու է բոլոր միջազգային չափանիշներին համապատասխան: Հատուկ համերգի համար Հայաստան է բերվում բացառիկ լուսային և ձայնային տեխնիկա, որի նմանը տարածաշրջանում գոյություն չունի: Համերգը նպաստելու է ոչ միայն մշակութային տուրիզմի զարգացմանը. ստացված հասույթն ուղղվելու է մարզերում մշակութային օջախների վերակառուցմանը:

Վոկալիստ Ջեյ Քեյի կողմից 1992 թվականին ստեղծված և future funk ոճում հանդես եկող Jamiroquai խումբը դարձել է մոլորակի ամենահաջողակ կատարողներից մեկը: Խմբի ավելի քան 7 ալբոմները հայտնվել են Միացյալ Թագավորության երաժշտական թոփ տասնյակներում: Գրեմմիի դափնեկիր և Բրիտս մրցանակի առաջադրված խումբն աշխարհում վաճառել է ավելի քան 26 միլիոն ալբոմ, գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ բոլոր ժամանակների ամենավաճառված ֆանկ ալբոմի համար:

 

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Հունաստանը պահանջում է Սուրբ Սոֆիա տաճարին վերադարձնել թանգարանի նախկին կարգավիճակը

Հունաստանը մի շարք միջազգային կազմակերպությունների հետ միասին Թուրքիային խնդրել է Բյուզանդական ճարտարապետական ​​հուշարձան հանդիսացող Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարին վերադարձնել...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Ուկրաինացի երիտասարդ գրողը մահացել է չոր ծոմ պահելու հետևանքով

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող բնակարանում հայտնաբերվել է ուկրաինացի երիտասարդ գրող Ադելինա Շելդոնի հյուծված դին: Այս մասին տեղեկացնում է Московский Комсомолец պարբերականը:...
Ավելին
post-image
ԼուքԲուք ՇոուՆյուզ Ֆոտոներ

Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը զարդարել է i-D Magazine ամսագրի շապիկը` հանդես գալով համարձակ ֆոտոշարքով (լուսանկարներ)

Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը դարձել է բրիտանական i-D Magazine ամսագրի նոր համարի դեմքը: Տպավորիչ ֆոտոսեսիայի կադրերը հրապարակվել են ամսագրի Ինստագրամում։ Նշվում է,...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Ամուսնալուծության հայց ներկայացնելուց հետո Քարդաշյանն առաջին անգամ հայտնվել է պապարացիների օբյեկտիվում (լուսանկարներ)

Անցյալ շաբաթ ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծվելու հայց ներկայացնելուց հետո պապարացիներն առաջին անգամ Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի...
Ավելին