«Հայրիկը սիրում է քեզ, Էլիզաբե՛թ». Սարիկ Անդրեասյանի շնորհավորանքը՝ դստերը (լուսանկարներ)

Ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է դստեր լուսանկարները՝ շնորհավորելով նրա տարեդարձը:

«Իմ փոքրիկ աղջիկ: Հայրիկի գանձ, սեր ու երջանկություն: Շնորհակալ եմ քեզ, ուրախ եմ, որ ընտրել ես հենց ինձ: Ես սիրում եմ քո առաջին քայլերը, ծիծաղը, թե ինչպես ես ասում «պա-պա», ինչպես ես ուտում, բարկանում, երբ քեզ ինչ-որ բան դուր չի գալիս: Այսօր դու մեկ տարեկան ես, իսկ ես հիշում եմ՝ ինչպես ես լույս աշխարհ եկել՝ երջանկացնելով ինձ և մայրիկիդ: Հայրիկը սիրում է քեզ, Էլիզաբե՛թ»,- գրել է ռեժիսորը: