Իրանական թերթը ջնջել է Կրիշտիանու Ռոնալդուի կնոջ հետույքը ֆուտբոլիստի ընտանեկան լուսանկարից

Վերջերս Կրիշտիանու Ռոնալդուն նշել է իր 39-ամյակը և տոնական լուսանկարներ հրապարակել։ Իրանական թերթը որոշել է յուրովի վերաիմաստավորել դրանցից մեկը…

Թերթը հրապարակել է ֆուտբոլիստի ընտանեկան լուսանկարը, սակայն կա մեկ «բայց». աշխատողները ջնջել են Ջորջինա Ռոդրիգեսի հետույքը, քանի որ նրա արտաքինը անպատշաճ են համարել։ Աղջկա մտերիմներից մեկը անմիջապես մեկնաբանել է The Sun-ին. «Ջորջինա Ռոդրիգեսը շատ զայրացած է: Նա շատ է աշխատում իր մարմնի վրա և հպարտանում է դրանով: Ամբողջ իրավիճակը ցույց է տալիս, թե աշխարհի որոշ մասերում որքան հնացած է կանանց մասին տեսակետները։ Դա պարզապես հետույք է»:

Հիշեցնենք, որ Ջորջինա Ռոդրիգեսն ու Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպել են 2016թ. Նրանք առաջին անգամ հանդիպել են Մադրիդի Gucci խանութներից մեկում։ «Երբ ես տեսա նրան, նա այնքան գեղեցիկ էր, ես ամաչեցի նրան նայելուց», – խոստովանել է մոդելը El Hormiguero շոուի ժամանակ: 2018 թվականին սիրահարները հայտարարեցին իրենց նշանադրության մասին։ Զույգն ունի ընդհանուր դուստր՝ Ալանա Մարտինան, ինչպես նաև երեք երեխա փոխնակ մայրերից՝ Կրիշտիանու կրտսերը, Եվան և Մատեոն։

2022 թվականի գարնանը Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինան երկվորյակներ են լույս աշխարհ բերել։ Սակայն ավելի ուշ ֆուտբոլիստը հայտնել է ողբերգական լուրը՝ փոքրիկ տղան մահացել էր ծննդաբերության ժամանակ։