Երիտասարդ երգչուհի Անահիտ Ադամյանն արդեն տևական ժամանակ է, ինչ բնակություն է հաստատել Հայաստանում, որտեղ էլ ծավալում է իր երաժշտական գործունեությունը: Ինստագրամյան իր էջում երգչուհին պարբերաբար կազմակերպում է հարցուպատասխան՝ պատասխանելով հետևորդների հարցերին:
Երգչուհին պատմել է, որ ունի տան նոր «անդամ», որին նվիրել է ընկերը՝ Վալենտինի տոնի կապակցությամբ:
Հետևորդները նաև հետաքրքրվել են արտաքին չափորոշիչների մասին, որոնց Անահիտը պատասխանել է. «Չունեմ գեղեցկության չափանիշներ, քանի որ իմ արտաքինն ինձ համար չափորոշիչ է: Ես փոխվում եմ տարիների ընթացքում, բարելավվում արտաքինս՝ համեմատելով նախկինը և ներկան»: