«Շունը նվիրել է ընկերս՝ սիրահարների տոնի կապակցությամբ». Անահիտ Ադամյանը՝ արտաքինի և սիրելիի մասին (լուսանկարներ)

Երիտասարդ երգչուհի Անահիտ Ադամյանն արդեն տևական ժամանակ է, ինչ բնակություն է հաստատել Հայաստանում, որտեղ էլ ծավալում է իր երաժշտական գործունեությունը: Ինստագրամյան իր էջում երգչուհին պարբերաբար կազմակերպում է հարցուպատասխան՝ պատասխանելով հետևորդների հարցերին:

Երգչուհին պատմել է, որ ունի տան նոր «անդամ», որին նվիրել է ընկերը՝ Վալենտինի տոնի կապակցությամբ: 

Հետևորդները նաև հետաքրքրվել են արտաքին չափորոշիչների մասին, որոնց Անահիտը պատասխանել է. «Չունեմ գեղեցկության չափանիշներ, քանի որ իմ արտաքինն ինձ համար չափորոշիչ է: Ես փոխվում եմ տարիների ընթացքում, բարելավվում արտաքինս՝ համեմատելով նախկինը և ներկան»: