Ամերիկացի հիփ-հոփ կատարող Քանյե Ուեսթը 2019 թվականի ամենաբարձր վարձատրվող ռեփերն Է դարձել Forbes-ի ամերիկյան հրատարակության վարկածով: Նրա եկամուտը կազմել Է 150 մլն դոլար; Նշվում Է, որ Ուեսթին հաջողվել Է հիփ-հոփ կատարող Ջեյ-Զիին առաջին տեղից հետ մեղլ Adidas ընկերության հետ ունեցած համագործակության շնորհիվ։
Ջեյ-Զին (իսկական անունը՝ Շոն Քարթեր) երկրորդ հորիզոնական Է զբաղեցրել՝ վաստակելով 81 մլն դոլար: Երրորդ հորիզոնականում Դրեյքն Է՝ 75 մլն դոլարով: Թոփ 10-ում տեղ են գտել նաև հիփ-հոփ կատարողներ Դիդին (70 մլն դոլար), Թրևիս Սքոթը (58 միլիոն), Էմինեմը (50 միլիոն), DJ Khaled-ը (40 միլիոն), Քենդրիք Լամարը (38,5 միլիոն ), Միգոսը (36 միլիոն) և Դոնալդ Գլովերը, ով հայտնի Է նաև Childish Gambino մականունով: Նա վաստակել Է 35 մլն դոլար: Առավել բարձր վարձատրվող առաջին 20 ռեփերները միասին վերցրած վաստակել են 860 մլն դոլար, ինչը 33 տոկոսով ավելի Է, քան անցյալ տարի: 2018 թվականի թոփը 76,5 մլն դոլարով գլխավորել Էր Ջեյ-Զին: