«Կարոտեցի այս ժամանակներն ու մարդկանց». Զառա Սահակյանը արխիվային տեսանյութ է հրապարակել Վահագն Գրիգորյանի մասնակցությամբ

Դերասանուհի, հումորիստ Զառա Սահակյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է արխիվային տեսանյութ Զիրոյանի և Վահագն Գրիգորյանի մասնակցությամբ, որին կից գրել է. «12 տարի առաջ Stop ներկայացում:Ժամանակը ոչ թե անցնում այլ վազում Է,կարոտեցի այս ժամանակներն ու մարդկանց»:

Women’s Club-ի անդամները՝ Պոնչը, Տոման, Սոնա Մաթևոսյանը և այլք մեկնաբանել են տեսանյութը՝ նշելով, որ ժամանակին դիտել են ներկայացումը: