Disney կինոընկերությունը պատրաստվում է նկարահանել «Ասպետներ» նոր արկածային ֆիլմը, որի գործողությունը կծավալվեն Միջին դարերում: Այդ մասին տեղեկացնում Է Collider-ը: Կինոնկարում քմահաճ երիտասարդ մի կին միանում Է ասպետին, ով պետք Է ոչնչացնի արտեֆակտը, որն սպառնալիք Է բերում ամբողջ աշխարհին, մինչ այն կհայտնվի վատ ձեռքերում:
Կինոժապավենի սցենարիստը կլինի Մեթ Օրթոնը («Ֆինալ» գործողությունը»), իսկ գործադիր պրոդյուսերները՝ Ջեսիկա Վիրթուն և Չեզ Սալեմբիրը: Վիրթուն նաև մասնակցում Է «Ստերվելլա», «Մուլան» և «Ջրահարսը» ֆիլմերի աշխատանքներին, իսկ Սալեմբիրը՝ «Լեդին և թափառաշրջիկը»-ի Էկրանավորմանը: Սպասվում Է, որ կինոնկարը կցուցադրվի լայն վարձույթով: Այժմ ստուդիայի արտադրության մեջ են մի քանի նախագծեր, որոնցում գործողությունը տեղի Է ունենում Միջին դարերում, այդ թվում՝ Ռիդլի Սքոթի «Ասք Մեռլինի մասին» կինոնկարը և «Սուրը քարի մեջ»-ի ռեմեյքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: