Ժիզել Բունդխենը մասնակցել է Balmain-ի նոր գովազդային արշավի նկարահանումներին։ Կադրերում աստղը կեցվածք է ընդունում բրենդի գարնանային հավաքածուի 80-ականների ոգով մինի զգեստով և կոմբինեզոնով: Կադրերի հեղինակը նորաձևության հայտնի լուսանկարիչ Ռաֆայել Պավարոտին է։ Ժիզելը ցուցադրել է նաև Balmain Jolie Madame պայուսակի նոր մոդելը։
Վալենտինի օրը պապարացիները նկատել են Բունդխենին ջիու-ջիցուի մարզիչ Խոակիմ Վալենտեի համբուրվելիս: «Նրանք խորապես սիրահարված են միմյանց», – ասել է ինսայդերը Բունդխենի և Վալենտեի մասին, չնայած սուպերմոդելը նախկինում լռում էր, երբ հարցնում էին ծանոթությունների և նոր սիրավեպերի մասին:
Անցյալ ամիս Ժիզելը հարցազրույցներից մեկում բացահայտեց, որ սկզբում իր երեխաներին տարել է Վալենտեի ստուդիա՝ հույս ունենալով, որ նրանք կարող են սովորել ինքնապաշտպանության որոշ հմտություններ, թեև շուտով նա ցանկացել է ինքնուրույն դասեր վերցնել: Նա նույնիսկ նկարահանվել է Վալենտե եղբայրների հետ նորաձևության ֆոտոշարքում:
Ժամադրության մասին խոսակցություններն ուժեղացան միայն այն բանից հետո, երբ Խոակիմին նկատեցին Ժիզելի՝ երեխաների հետ Կոստա Ռիկա և Բրազիլիա կատարած բազմաթիվ ճանապարհորդությունների ժամանակ: «Նա մեր ուսուցիչն է և, ամենակարևորը, մարդ, ումով ես հիանում եմ և վստահում: Շատ լավ է, երբ երեխաներս շրջապատված են նման էներգիայով», – ասել է մոդելը:
2022 թվականի հոկտեմբերին Ժիզել Բունդհենը և Թոմ Բրեդին հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին 13 տարվա ամուսնությունից հետո։ Մոդելը պատմել է, որ դժվարությամբ է բաժանվել ամուսնուց։




