«20 տարի առաջ ավարտել եմ կարիերաս, բայց հոգեպես չեմ բաժանվել ակրոբատիկայից». Նազիկ Ավդալյան (տեսանյութ)

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և կրկնակի արծաթե մեդալակիր, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Նազիկ Ավդալյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որին կից գրառում է կատարել:

«Ուղիղ 20 տարի առաջ ավարտել եմ կարիերաս ակրոբատիկայի ոլորտում, բայց երբեք հոգեպես չեմ բաժանվել նրանից»,- գրել է մարզուհին:

Նշենք, որ այս շրջանում դերասանուհի և պրոդյուսեր Աննա Հարությունյանը նկարահանում է ֆիլմ՝ «Մեդալի հակառակ կողմը» Նազիկ Ավդալյանի մասին: