Նատալի Պորտմանը առաջին անգամ մեկնաբանել է ամուսնուց բաժանվելը

Անցած ամառ հայտնի դարձավ, որ Նատալի Պորտմանը բաժանվում է ամուսնուց՝ Բենջամին Միլփիեից։ Տաբլոիդները գրում էին, որ պարուսույցը դավաճանել է դերասանուհուն երիտասարդ աղջկա հետ։ Աստղը փորձել է հաշտվել ամուսնու դավաճանության հետ, բայց դա նրան այդպես էլ չի հաջողվել։ Նոր հարցազրույցում հոլիվուդյան դերասանուհին առաջին անգամ մեկնաբանել է նախկին ամուսնու հետ հարաբերությունները։

«Վրիժառուների» աստղը երկար հարցազրույց է տվել Vanity Fair-ին, սակայն անձնական կյանքի մասին շատ չի խոսել։ Դերասանուհին պատմել է, որ այդ ընթացքում իր ընտանիքի շուրջ խոսակցությունները չեն դադարել, և դա իրեն շատ է վրդովեցրել։ «Դա սարսափելի է, և ես ցանկություն չունեմ դրան նպաստելու», – խոստովանել է նա:

Հիշեցնենք, որ Նատալի Պորտմանը և Բենջամին Միլփիեն հանդիպել են «Սև կարապ» ֆիլմի նկարահանման հրապարակում 2009 թվականին։ 2012 թվականին նրանք գաղտնի ամուսնացել են։ Նրանք միասին մեծացնում են 12-ամյա որդուն Ալեֆին և 6-ամյա դստերը՝ Ամալիային։