Փորձարկումները շարունակվում են. Անջելինա Ջոլին արտաքին փոփոխության է դիմել

Թվում է, թե Անջելինա Ջոլին շարունակում է փորձարկումներ անել իր մազերի գույնի հետ: Պապարացիները լուսանկարել են հոլիվուդյան դերասանուհուն, երբ նա դուրս էր գալիս Atelier Jolie խանութից։ Նա կրել է դասական վերարկու, որը համադրել է սպիտակ բլուզով և սև տաբատով։

Ի դեպ, անցյալ տարվա գարնանը դերասանուհին հայտարարեց, որ նորաձևության տուն է բացում՝ Atelier Jolie-ն։ Հայեցակարգը հետևյալն է. հաճախորդները կհամագործակցեն նորաձևության դիզայներների հետ և կստեղծեն իրենց յուրահատուկ մոդելները: Ջոլին նշել է, որ պատրաստ է աշխատել փախստականների հետ։

«Հավանաբար գումար կկորցնեմ, գուցե նույնիսկ որոշ ժամանակով: Եթե ​​ես ի վերջո կարողանամ գործնականում կիրառել որոշ բաներ, որոնք, իմ կարծիքով, կլինեն բարելավումներ և պարզապես կխախտեն հավասարությունը, դա կլինի հսկայական հաղթանակ», – ասել էր նա The Wall Street Journal-ին: