«Տանը մենակ» ֆիլմի աստղն իրեն մեղավոր է ճանաչել ընտանեկան բռնության գործում

«Տանը մենակ»-ի աստղ Դևին Ռեթրեյը, ով խորհրդանշական ֆիլմում մարմնավորել է Բազ ՄաքՔալիսթերին, իրեն մեղավոր է ճանաչել ընտանեկան բռնության երկու հոդվածներով: Այս մասին հայտնում է US Magazine-ը։

Աստղը երեք տարի փորձաշրջան կանցնի, որի ընթացքում նա պետք է անցնի հատուկ ծրագիր, ինչպես նաև անցնի արգելված նյութերի և ալկոհոլի օգտագործման թեստեր։

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերին նա ձերբակալվել էր ընտանեկան բռնության մեղադրանքով։ Ինչպես այն ժամանակ գրել էին տաբլոիդները, նա բարկացել էր իր ընկերուհու վրա, քանի որ նա երկու կանանց անվճար ինքնագրեր է տվել։

Այն բանից հետո, երբ նրանք վերադարձել էին հյուրանոցի իրենց սենյակ, դերասանը սկսել էր խեղդամահ անել նրան, ապա ծեծի ենթարկել։ Բարեբախտաբար, աղջկան ամեն դեպքում հաջողվել է դուրս վազել սենյակից։ Այնուհետև նա ազատ է արձակվել կալանքից 25,000 դոլար գրավի դիմաց և հերքել է բոլոր մեղադրանքները: