«Կա մի Անդրեա ու մի աշխարհ». Լիլիթ Մուրադյանի շնորհավորանքը դստերը

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է դստեր՝ Անդրեայի հետ լուսանկարներ, որոնց կից շնորհավորել է առաջնեկին:

«Կա մի Անդրեա ու մի աշխարհ: Ուրիշ աշխարհ է ինքը: Շնորհավոր 8 տարեկան, մեծ մարդ»,- լուսանկարին կից գրել է Լիլիթ Մուրադյանը:

Նշենք, որ Լիլիթն ու Վահեն դստեր տարեդարձը տոնել են ընտանեկան և ընկերական միջավայրում: