«Այս աղջիկը մի ամբողջ կյանք երազում էր թատրոնում խաղալ և բարձրանալու է ԱՄՆ-ում բեմ». Իննա Խոջամիրյան

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն այս շրջանում ԱՄՆ-ում է, որտեղ մեկնել է հյուրախաղերի դերասաններ Գոռ Հակոբյանի, Լևոն Հախվերդյանի, Անի Խաչիկյանի և Մանե Մխոյանի հետ: Այնտեղ հայ հանդիսատեսի համար նրանք խաղալու են «Հարսանեկան պինգ-պոնգ» ներկայացումը: 

Դերասանուհին ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկարներ, որոնց կից գրել է. «Այն աղջիկը` ում վարքից ու դեմքի մշտական տարօրինակ ինքնավստահ արտահայտությունից երբեք էլ գլխի չես ընկնի, որ մի ամբողջ կյանք երազել էր թատրոնում խաղալ: Այն աղջիկն արդեն ԱՄՆ-ում այն թատրոնի բակում, որտեղ 3 ժամից բեմ էր բարձրանալու ու էլի ոնց ամեն անգամ` դողում էր հուզմունքից: Գժվելու»: